Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ձեր կառավարման օրոք ձու չէինք ուտում»

«Ձեր կառավարման օրոք  ձու չէինք ուտում»
25.01.2013 | 01:21

Նախընտրական քարոզչության առնչությամբ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում նկատեց, որ այս ընտրություններում գաղափարների, սկզբունքների շուրջ պայքար չի ընթանում: Թեկնածուներից առանձնացնելով Րաֆֆի Հովհաննիսյանին և Պարույր Հայրիկյանին, որոնք բարոյական նկարագրով կարող են հավակնել նախագահ դառնալուն, ակումբի հյուրը շեշտեց, որ լինելու են շատ նորմալ, ակտիվ և օբյեկտիվ ընտրություններ: Ըստ բանախոսի, ընդդիմադիր դաշտը չկարողացավ համախմբվել մեկ մարդու շուրջը և հիմա իր սեփական խնդիրն է լուծում, նույնիսկ ՀԱԿ-ում հենց սկզբից բոլորն էլ հասկանում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի աստեղային պահը երկրորդ անգամ չի գալու: «Կնշանակի, սա էլ էր ինչ-որ ծրագիր` դաշտն ապակողմնորոշելու, որպեսզի ոչ մեկն այդ վակուումը չլցնի»,- եզրահանգեց Մազմանյանը:
Նրա դիտարկմամբ, ընտրությունը չի կեղծվելու, քանի որ ողջ պետական ռեսուրսն ընտրելու է Սերժ Սարգսյանին, գումարած ՀՀԿ-ի համակիրներին: Սակայն կառավարության վերջին նախաձեռնությունն ակումբի հյուրը, մեղմ ասած, անհաջող է համարում. խոսքը ատամնաբուժարանների հարկային բեռի մեծացման մասին է: «Ասա՝ հանգիստ նստած էին, մարդկանց ինչո՞ւ էիր բզում»,- հեգնեց բանախոսը:
Անդրադառնալով թեկնածուներից Հրանտ Բագրատյանին, Մազմանյանը հիշեցրեց վերջինիս վարչապետության տարիները: «Պարոն Բագրատյան, երբ Դուք այսօր բարձրաձայնում եք տնտեսական ինչ-որ ծրագիր, երբ հաշվել եք, որ բյուջեում էսինչ «սոց»-ով կարելի է էնինչ «բոցը» փակել, դա զուտ տնտեսագիտական հեփինինգ է, դիալոգ: Էդ որ էդքան հեշտ էր թվերն իրար հետ խառնելը, բա ո՞նց մինչև 97 թվականը Ձեր կառավարման օրոք ձու չէինք ուտում: Որովհետև Դուք, որպես դիետոլոգ, ասում էիք՝ ձուն վնաս ա: Լույսի երես չէինք տեսնում, ծառերն էինք «ուտում», ակադեմիկոսները քարտով կանաչ հաց էին ուտում: Բա ինչո՞ւ էնպես չէիք անում, որ միանգամից բարգավաճ ապրեինք»,- հեգնախառն հարցրեց Արմեն Մազմանյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ